Սպանվել է Դեդ Հասանը (վիդեո) Այսօր` ժամը 14.30-ի սահմաններում, Մոսկվայի կլինիկաներից մեկում գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացել է հայտնի ''օրենքով գող'' Ասլան Ուսոյանը` Դեդ Հասանը: Հենց Մոսկվայի կենտրոնում դիպուկահարը շենքերից մեկի տանիքից մի քանի փամփուշտ է արձակել Ուսոյանի վրա, ով գտնվել է ''Ստարի Ֆայտոն'' ռեստորանի մոտ: Տեղափոխվելով հիվանդանոց` կարճ ժամանակ անց Ուսոյանը մահացել է: Հրազենային կրակոցից վիրավորվել է նաև պատահական անցորդ, 30-ամյա Մարիաթ Վիկչուրինան: Հիշեցնենք, որ Ուսոյանի վրա մահափորձ էր կատարվել նաև 2010 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ նա պատրաստվում էր մուտք գործել Մոսկվայի Տվերսկոյի փողոցի շքամուտքերից մեկը: Այդ ժամանակ Դեդ Հասանը ծանր վիրավորվել էր, սակայն կարճ ժամանակ անց ոտքի կանգնեց: