Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր |
09.01.2013, 12:10 | |
Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանություն Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն: Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին: Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ: Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ: Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է -թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ: Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել – փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ: Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը – փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի: Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը – այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է , որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը: Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն այս ու այն կողմ տանել – անորոշություն, անտեղյակություն, անպարզություն: Ակնոցներով սեղանին թխկթխկացնելը – դժգոհ է, հարկավոր է կրկնել: Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը – խորհում է, ինչ-որ բան կասկածում: Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը – փորձում է պարզել: Ցուցամատով քթի տակ շոյելը – անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում: | |
Դիտումներ: 262 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.5/2 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |