Գլխավոր էջ » Ֆայլեր » Առողջություն

Ատամների մասին հոգ տանելով կանխում ենք դեմենցիան
25.12.2012, 20:11
Մարդու ատամների վիճակն ու մտավոր ունակությունները փոխկապակցված են, պարզել են գիտնականները:
 Նրանց տվյալներով` ատամների պարբերական խնամքը թույլ է տալիս նվազեցնել թուլամտության առաջացման հավանականությունը մեծ տարիքում:

5500 տարեց մարդկանց հարցումը թույլ տվեց պարզել, որ նրանք, ովքեր ատամներն ամեն օր չէին մարքում, 65%-ով առավել էին հակված թուլամտության զարգացմանը, քան նրանք, ովքեր օր պարտադիր հոգ էին տանում իրենց ատամների մաքրության մասին:
 Գիտնականների կարծիքով` դա կապված է նրա հետ, որ բակտերիաները բերանի խոռոչի միջոցով կարող են հասնել ուղեղ՝ դրանով իսկ առաջացնելով բորբոքում:
Մասնավորապես, Ալցհեյմերով հիվանդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջիններիս մոտ լնդերի հիվանդության համար պատասխանատու բակտերիաների քանակն ավելի շատ է, քան առողջ մարդկանց մոտ: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ ատամներ մաքրելը կարող է մեզ 100%-ով զերծ պահել Ալցհեյմերի հիվանդությունից:
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: NAREK
Դիտումներ: 286 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: