Գլխավոր էջ » Ֆայլեր » Առողջություն |
Աշխատելով օրեկան 8-ժամից ավել, դուք վտանգում եք ձեր կյանքը
25.12.2012, 20:27 | |
Ֆին գիտնականները վերջերս մի հետազոտություն են անցկացել աշխատաժամերի և մարդու առողջության միջև եղած կապն ուսումնասիրելու նպատակով, և ստացված արդյունքները լուրջ մտածելու տեղիք կտան հատկապես այն մարդկանց, ովքեր սովոր են վերջինը դուրս գալ աշխատավայից, գրում է Tert.am-ը: Պարզվում է` 8 ժամից ավելի աշխատելու դեպքում մարդու մոտ ի հայտ է գալիս սթրես, բարձրանում է արյան ճնշումը, իսկ դրա հետ համադրելով նաև այդ ընթացքում օգտագործված անառողջ արագ սնունդն ու սակավաշարժությունը, հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների, որոնք մահվան պատճառ են դառնում: Բացի այս գիտնականները նաև բացահայտել են, որ եթե աշխատավայրում մարդն անցկացնում է 8 ժամից ավելի, ապա նրանց մոտ 40-80% ով ավելի շատ հավանական է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։ Մասնագետները եկել են այս եզրահանգման` ուսումնասիրելով վերջին 50 տարիների ընթացքում այս ոլորտում արված հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել են 22 հազար մարդ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Մեծ Բրիտնաիայից և Նիդեռլանդներից:
| |
Դիտումներ: 291 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |